ВДНХ-ում կանցկացվի «Հայ գրերի օր-ը» և մարշալ Բաբաջանյանի ժառանգների գրքերի շնորհանդեսը

25 Հոկտեմբերի 2023, 13:38

Մշակույթ

Մոսկվայի Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսում (ВДНХ) հոկտեմբերի 29-ին կանցկացվի «Հայ գրերի օր»-ը: «Հայաստան» տաղավարում տեղի կունենա զրահատանկային զորքերի մարշալ Համազասպ Բաբաջանյանի դստեր՝ Լարիսա Բաբաջանյանի, և թոռնուհու՝ Յուլիա Մարկոսի գրքերի շնորհանդեսը: Այս մասին հայտնում է ՌՀՄ տելեգրամյան ալիքը։

Լարիսա Բաբաջանյանը մի շարք գրքերի հեղինակ է: Նրա վերջին գործերից մեկը «Երկու թագ» պատմական վեպն է։ Գրքում նկարագրվում են Լևոն Ա Մեծի (1186-1219) օրոք Կիլիկիայի հայկական պետությունում տեղի ունեցած իրադարձությունները։

Յուլիա Մարկոսը դիզայներ է, նկարիչ և սկսնակ գրող։ Նա գրում է մանկական պատմություններ և հեքիաթներ, դիզայնի մասին գրքեր՝ և՛ երեխաների, և՛ մեծահասակների համար: Գրքում տեղ են գտել կարճ պատմվածքներ, որոնք կհետաքրքրեն բոլոր տարիքի մարդկանց: