ՎԴՆԽ-ում կանցկացվի «Armwinefest 2024» գինու և ալկոհոլային խմիչքների փառատոն

06 Սեպտեմբերի 2024, 14:47

Տնտեսություն և Բիզնես

Մոսկվայի Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցասրահ-համալիրի (ՎԴՆԽ) «Արմենիա» թիվ 68 տաղավարում սեպտեմբերի 6-ին և 7-ին կանցկացվի «Armwinefest 2024» գինու և ալկոհոլային խմիչքների ավանդական փառատոնը, որը նվիրված է Մոսկվայի 877-ամյակին:

Տոնական երկու օրերին կանցկացվի Հայաստանի տարբեր տարածաշրջանների լավագույն գինիների ցուցահանդես: Հայ գինեգործներն ու նրանց ներկայացուցիչները կներկայացնեն խաղողի տարբեր տեսակներից պատրաստված գինիներ։