Վեհափառ Հայրապետի այցը պալատ հիշեցում է, որ Արցախում տեղի ունեցածից հետո հայ համայնքը տոկուն է և ուժեղ․ ԱՄՆ կոնգրեսական

10 Նոյեմբերի 2023, 20:31

Քաղաքականություն

«Ես ուրախություն ունեցա հանդիպելու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին,  երբ նա բացման աղոթք կատարեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում:

Վեհափառ Հայրապետի այցը հիշեցում է, որ Արցախում տեղի ունեցած իրադարձություններից հետո հայ համայնքը տոկուն է և ուժեղ», — X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Դինա Տիտուսը:

Հիշեցնենք, որ կոնգրեսական Ադամ Շիֆը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին հրավիրել էր  հանդես գալու Ներկայացուցիչների պալատի նիստի բացմանը՝ աղոթքով։