Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Սուրբ Ղուկաս Ավետարանչի մասունքը բերվել է Զինվորի տուն

22 Հոկտեմբերի 2023, 00:50

Մշակույթ

Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Սուրբ Ղուկաս Ավետարանչի մասունքն այսօր բերվել էր Զինվորի տուն և կատարվեց անձնակազմի օրհնություն: Այս մասին հայտնում են Զինվորի տուն վերականգնողական կենտրոնից։

Նշվում է ավետարանիչների տոնը, և քանի որ Ղուկասը նաև բժիշկ էր, Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, այս օրը՝ հոկտեմբերի 21-ը, հռչակվել է բժշկական ոլորտի սպասավորների օրհնության օր:

Օրհնության կարգը կատարեցին Իզմիրլյան բժշկական կենտրոնի հոգևոր սպասավոր Տեր Սահակ քահանա Սահակյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Դավիթ սարկավագ Հովհաննիսյանը:

Հիմա եթերում