Վեհափառը ճիշտ որոշում կայացրեց՝ չգնալով սադրանքների․ Կարեն Քոչարյան

12 Դեկտեմբերի 2025, 23:18

Քաղաքականություն

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը Alpha News-ի եթերում անդրադարձել է Հայ Առաքելական եկեղեցու շուրջ վերջին զարգացումներին։

Խոսելով իշխանությունների Գյումրի այցի մասին, Քոչարյանը նշել է, որ իշխանությունը միանշանակ ստացել է գյումրեցիների մերժումը․ «Կարելի է ասել, որ քաղաքը մերժեց Փաշինյանի հերթական վոյաժը»։

Ըստ Քոչարյանի՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը ճիշտ որոշում է կայացրել՝ չգնալով սադրանքների։ «Հայ Առաքելական եկեղեցու դիրքորոշումը վերջին վեց ամիսների ընթացքում, կարծում եմ, ճիշտ է, քանի որ իշխանության ողջ նպատակը հունից հանելն ու տարբեր սադրանքներ կիրառելն է»,- նշել է նա։

Քաղտեխնոլոգը կարևորել է այն, որ իշխանությանը եպիսկոպոսաց դասից այլ մարդիկ չեն միացել․ «Գյումրիի դեպքերը ցույց տվեցին, որ նույնիսկ ավելի ցածր կարգ ունեցող հոգևորականները չեն միանում նրանց։ Եվ փաստ է, որ եթե կաթողիկոսը հրաժարական չտա, նրանք ոչինչ չեն կարող անել»։

Մանրամասները՝ տեսանյութում։