Վեհափառը հոգևոր հովիվներին պատգամել է ամեն ջանք ի գործ դնել ազգային-հոգևոր արժեքների առավել զորացման համար
19 Նոյեմբերի 2025, 16:15
Նոյեմբերի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Գուգարաց թեմի հոգևոր սպասավորների հետ՝ ուղեկցությամբ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտնում է, որ Հայոց Հայրապետն իր օրհնությունն է բերել եկեղեցականներին՝ հորդորելով քահանա հայրերին աներկյուղ ու հոգևոր կոչման բարձր գիտակցությամբ իրենց ծառայությունը բերել ազգի զավակներին, նրանց համախումբ պահել Եկեղեցու կամարների ներքո։
Մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում Նորին Սրբությունը պատգամել է հոգևոր հովիվներին ամեն ջանք ի գործ դնել հասարակության մեջ ազգային-հոգևոր արժեքների առավել զորացման և սիրո ու համերաշխության ոգու ամրապնդման համար։