Վենետիկի արվեստի բիենալեում Հայաստանի ազգային տաղավարն ունեցել է 15 հազար այցելու
09 Օգոստոսի 2024, 18:43
Վենետիկի արվեստի 60-րդ բիենալեի շրջանակում «Մագազինո դել Սալե 3» ցուցասրահում շարունակում է գործել Հայաստանի ազգային տաղավարը՝ ներկայացնելով «Նինա Խեմչյան․ Արձագանք» մուլտիմեդիա նախագիծը։ 2024 թվականին Հայաստանի ազգային տաղավարի կազմակերպիչն ու գլխավոր հովանավորն է Գաֆէսճեան արվեստի կենտրոնը։
Տաղավարը բացման օրվանից ի վեր ընդունել է ավելի քան 15,000 այցելու։ Շատ այցելուներ գրառուևմներ են արել կարծիքների գրքում՝ առանձնակի շեշտելով տաղավարի հոգևոր, փիլիսոփայական, զգացական, արվեստային շերտերի ազդեցության մասին իրենց տպավորությունները։ Կարծիքների գիրքն այս պահին ներառում է շուրջ 80 էջ գրառում` հայերեն, իտալերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և այլ լեզուներով՝ լի շնորհակալության, բարեմաղթանքների, անձնական վերապրումների և շնորհավորանքի խոսքերով։