Վենսի այցի նպատակը Հայաստանի ղեկավարության արևմտամետ կուրսի ամրապնդումն է․ Բոգդան Բեզպալկո
09 Փետրվարի 2026, 23:30
Քաղաքագետ Բոգդան Բեզպալկոն Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան։
Քաղաքագետի կարծիքով՝ սա տարածաշրջանում ԱՄՆ-ի ազդեցությունն ամրապնդելու փորձ է։
«Վենսի այցի նպատակն ակնհայտ է. դա Հայաստանի ղեկավարության արևմտամետ կուրսն ամրապնդելու և, հնարավոր է, ինչ-որ բան խոստանալու փորձ է։ Բայց ինչ վերաբերում է արդյունքներին, ապա այժմ դրանց մասին խոսելը շատ դժվար է, եթե ոչ՝ անհնար։
Թերևս հիմնական արդյունքը լինի պարզապես Ռուսաստանից Հայաստանի հեռացման ներկայիս դանդաղ ընթացող կուրսի պահպանումը, ինչը լիովին ձեռնտու է ԱՄՆ-ին։ Հնարավոր է, որ այդ կուրսը և հեռավորություն պահպանելու ձգտումն ուժեղանան և, համապատասխանաբար, ընթանան ավելի մեծ ինտենսիվությամբ։
Բայց սա հղի է Հայաստանի համար մի շարք տնտեսական և այլ բարդություններով, և հազիվ թե այժմ ամերիկացիները, այդ թվում՝ Վենսը, ի վիճակի լինեն ինչ-որ կերպ փոխհատուցել դրանք։ Այնպես որ, կարծում եմ՝ սա տարածաշրջանում ԱՄՆ ազդեցությունը ամրապնդելու, պահպանելու և ընդլայնելու դիրքորոշումների ճշգրտման փորձ է»,- նշել է Բեզպալկոն։