Վերա Հակոբյան. Երևանի ձայնը

13 Ապրիլի 2025, 22:30

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Ապրիլի 13-ը հայ հաղորդավարուհի, տաղանդավոր ասմունքող, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Վերա Հակոբյանի ծննդյան օրն է:

Վերա Հակոբյանը ծնվել է 1928թ-ին Երևանում: 1946-1951թթ-ին սովորել է Երևանի թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում՝ Արմեն Գուլակյանի ստեղծագործական արվեստանոցում: Ուսման ընթացքում նա մասնագիտական դասընթացներ է անցել բեմական խոսքի վարպետների՝ Հրաչուհի Ջինանյանի և Հայկուհի Գարագաշի մոտ: 1951 թվականից աշխատել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեում։
Հայաստանի ռադիոհեռարձակման և հեռուստատեսության պետական կոմիտեում: Հաղորդավարական աշխատանքին զուգահեռ զբաղվել է ասմունքով։

1980-ականներին նա ներկայացրել է սփյուռքահայ ականավոր բանաստեղծ Մուշեղ Իշխանի բանաստեղծությունները: 1972թ-ից Բելլա Դարբինյանի հետ Լիբանան մենահամերգի մեկնելուց հետո պարբերաբար համերգներով հանդես է եկել սփյուռքի հայաշատ համայնքներում։

Հայաստանի ազգային ռադիոն, որի հետ կապված էր նրա ողջ վառ կարիերան, դարձել է նրա երկրորդ տունը։ Իսկ «Երևանն է խոսում» բառակապակցությունը միշտ ասոցացվում է նրա անվան հետ։

Վերա Հակոբյանը մահացել է Երևանում 2017 թվականի հուլիսի 24-ին՝ 89 տարեկանում: