Վերաբացվել է Պոլսի Շիշլիի հայոց գերեզմանատան մատուռը
30 Հունվարի 2024, 20:27
Պոլսի հայոց պատրիարքի նախագահությամբ տեղի են ունեցել Պոլսի Շիշլիի հայոց գերեզմանատան մատուռի նավակատիքի և օծման արարողությունը:
Սահակ սրբազանը մյուռոնով օծել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչի անունը կրող մատուռի սուրբ սեղանը, ինչպես նաև Լուսավորչի սրբապատկերը:
Շողակաթ ՀԸ-ի հաղորդմամբ՝ մատուռը նորոգվել և բարեզարդվել է Պոլսի Բեյօղլու թաղամասի եկեղեցիների ծխական խորհրդի և հոգևորականների ջանքերով: