Վերաբացվել է Պոլսի Սրբոց Երկոտասան Առաքելոց եկեղեցին
Պոլսում վերաբացվել է Քանդիլի թաղամասի Սրբոց Երկոտասան Առաքելոց եկեղեցին, որը փակվել էր նորոգման համար։ Վերաօծումից հետո Պոլսի հայոց պատրիարքն առաջին պատարագն է մատուցել:
Քնդիլի թաղամասի Սրբոց Երկոտասան Առաքելոց եկեղեցին կառուցվել և օծվել է 1846 թվականին։ Ժամանակին այդ թաղամասում հայտնի հայեր են ապրել, այդ թվում նաև Գրիգոր Զոհրապը։ Տարիների ընթացքում թաղամասը հայաթափվել է և միայն եկեղեցին է վկայում անցյալում հայերի ներկայության մասին։