Վերահսկիչ-կարգապահական կոմիտեն հաջորդ շաբաթ կքննարկի Նդոնգի և Սպերցյանի միջև տեղի ունեցած միջադեպը
07 Հոկտեմբերի 2025, 17:15
Վերահսկիչ-կարգապահական կոմիտեի նախագահ Արթուր Գրիգորյանցը հայտարարել է, որ «Ախմատ»-ի խաղացող Ուսման Նդոնգի և «Կրասնոդար»-ի խաղացող Էդուարդ Սպերցյանի միջև տեղի ունեցած միջադեպը Վերահսկիչ-կարգապահական կոմիտեն կքննարկի հաջորդ շաբաթ:
Նրա խոսքով՝ այս պահին Էդուարդ Սպերցյանը գտնվում է Ռուսաստանի սահմաններից դուրս, քանի որ հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական: