Վերաօծվել է Գոման գյուղի Ս․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին

22 Հոկտեմբերի 2023, 11:00

Մշակույթ

Հանդիսավորությամբ կատարվել է Գոման գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերաօծման արարողությունը։

Jnews-ի փոխանցմամբ՝ եկեղեցին վերակառուցել են ծնունդով Գոման գյուղից Ռուբեն Բանդիկյանը ու նրա որդին՝ Դավիթ Բանդիկյանը։ Վերակառուցման աշխատանքներն սկսվել էին 2021 թվականին։

Եկեղեցու վերաօծման արարողությունը կատարվեց Վիրահայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ. Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի ձեռամբ։

Գոման գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին, ըստ բնակիչների, մոտավոր 1800-ական թվականների վերջերին է կառուցվել։

8
2

</a

4
1
7
6
3
5
9
gomani-ekegheci-1

Եկեղեցու տեսքը մինչ նորոգելը