Վերապրած սարսափները չեն կոտրել հայ ժողովրդի տոկունությունն ու կամքը. Ադամ Շիֆ

25 Ապրիլի 2024, 12:10

Քաղաքականություն

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը սոցցանցի իր միկրոբլոգում տեսաուղերձ է հրապարակել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ:

«Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է։ Չնայած այն սարսափներին, որոնց բախվել և շարունակում է առերեսվել հայ ժողովուրդը, դա չի կոտրել նրա տոկունությունն ու կամքը։ Հայ համայնքը հաղթահարել է ամենածանր փորձությունները, բայց մնում է ուժեղ և անկոտրում», — գրել է նա։