Վերաքննիչը մերժել է Արշակ սրբազանի կալանքի դեմ փաստաբանի բողոքը. նա կմնա կալանքի տակ
12 Հունվարի 2026, 15:43
Փաստաբան Արսեն Բաբայանը հայտնել է, որ Վերաքննիչ քրեական դատարանը (նախագահությամբ Վաչե Մարգարյանի) մերժել է Արշակ Սրբազանի կալանքի դեմ բողոքը և Սրբազանին թողել կալանքի տակ:
«Դե իհարկե սա ամենևին անսպասելի չէր։ Հատկանշական է, որ անսպասելի չէր անգամ այն պայմաններում, երբ դատախազի կողմից քրեական հետապնդում հարուցելու մասին կայացված որոշմանը ծանոթանալիս ակնհայտ է դառնում, որ որևէ հանցանք չի կատարվել։ Անգամ այն պայմաններում, եթե այդ որոշմամբ նկարագրված արարքները օբյեկտիվ իրականության մեջ տեղի ունեցած լինեին (սա բացառվում է, չի եղել), ապա հենց այդ պայմաններում ակնհայտ է, որ հանցավոր արարք չի կատարվել»,- հայտնել է փաստաբանը: