Վերին Լարսի անցակետում 1359 հայկական բեռնատար է կուտակվել

09 Դեկտեմբերի 2024, 11:12

Տնտեսություն և Բիզնես

Հյուսիսային Օսիայում ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետը հատելու համար սպասում է 1359 հայկական բեռնատար։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։

Ընդհանուր առմամբ, տարբեր երկրներից 4654 բեռնատար է սպասում «Վերին Լարս» անցակետը հատելուն։

Միաժամանակ նշվում է, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: