Վերին Լարսի անցակետում բեռնատարների թողունակությունն ավելացել է՝ հասնելով օրական ռեկորդային 1500-ի. ՀՀ փոխվարչապետ

22 Հունիսի 2023, 14:43

Քաղաքականություն

2020-2021թթ. «Վերին Լարս» հսկիչ-անցագրային կետում ռեկորդային թողունակություն է եղել օրական 300 բեռնատար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նա հավելել է, որ օրերս անցակետով անցել է 1400 մեքենա։

Գրիգորյանի խոսքով՝ 2021 թվականի վերջից Վերին Լարսի անցակետում գծերի թիվը 11-ից հասել է 39-ի։ Նա դա գնահատել է որպես իմաստալից և կարևոր փոփոխություն: