Վերին Լարսի անցակետում կուտակվել է 2645 բեռնատար

28 Նոյեմբերի 2023, 14:15

Տնտեսություն և Բիզնես

Վատ եղանակի պատճառով Վերին Լարսի անցակետում մեծ բեռնատարների թիվը հասել է 2645-ի։ Այս մասին ասվում է Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի կայքում:

Ճանապարհի երթևեկությունը նոյեմբերի 26-ի երեկոյան սահմանափակվել է վատ եղանակի պատճառով, հաջորդ օրը ճանապարհն ամբողջությամբ փակել են։ Նոյեմբերի 27-ին Հյուսիսային Օսիայի ԱԻՆ-ը հայտնել էր, որ Վլադիկավկազ-Լարս հատվածում բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու ուղղությամբ արգելված է մինչև հատուկ կարգադրություն:

Հիմա եթերում