Լարսի անցակետի աշխատանքը վերականգնվել է միայն մարդատար մեքենաների և ավտոբուսների համար

06 Օգոստոսի 2024, 13:50

Քաղաքականություն

Վրաստանից դեպի Ռուսաստան «Վերին Լարս» անցակետով ճանապարհը բացվել է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար: Այս մասին տելեգրամյան ալիքում գրել է Հյուսիսային Օսիայի Հանրապետության ղեկավար Սերգեյ Մենյայլոն։

«Վերին Լարսի անցակետում իրավիճակն այս ժամին այսպիսին է. բոլոր գծերն աշխատում են մարդատար ավտոմեքենաների պետական սահմանով անցնելու համար։ Ծանրաքաշ ավտոտրանսպորտի երթևեկությունը դադարեցվել է։ Բացի այդ փակում են ծանր բեռնատարների մուտքը հանրապետություն։ Զրուցել եմ Հյուսիսային Օսիայի ներքին գործերի նախարարի հետ, Վլադիկավկազից մինչև Վերին Լարս ճանապարհահատվածում ճանապարհային ոստիկանության պարեկային մեքենաների թիվը կավելանա», — նշել է Մենյայլոն։