Վերին Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
06 Օգոստոսի 2024, 16:35
Հյուսիսային Օսիայի «Վերին Լարս» անցակետով երթևեկությունը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հանրապետական գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։
Անցակետի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են։ Մեքենաները կարող են շարժվել երկու ուղղություններով:
Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի տվյալներով՝ ռուս-վրացական սահմանը հատելուն սպասում է ավելի քան 4 հազար մեքենա: