Վերին Լարսի անցակետը մինչև օգոստոսի 26-ը կգործի սահմանափակ ռեժիմով

24 Օգոստոսի 2023, 15:07

Տնտեսություն և Բիզնես

Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը քաղաքացիներին նախազգուշացրել է՝ օգոստոսի 17-26-ը Վերին Լարսի մաքսակետի վերակառուցման պատճառով այն կգործի սահմանափակ ռեժիմով:

Գերատեսչության հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Վերին Լարսի անցակետում ասֆալտապատման աշխատանքներ կիրականացվեն Ռուսաստանից Վրաստան ուղղության՝12 մարդատար և 8 բեռնատար անցուղիներում: