Վերին Լարսն այսօր. Ռուսաստանի ուղղությամբ ճանապարհը փակ է

01 Հունվարի 2026, 19:41

Տնտեսություն և Բիզնես

Բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթեւեկությունն արգելված է վրաց-ռուսական սահմանին («Վերին Լարս» անցակետ) տանող ճանապարհին՝ ձնահոսքի վտանգի պատճառով։ Այս մասին ասված է Ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի հաղորդագրության մեջ, փոխանցում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն:

Տրանսպորտի տեղաշարժի արգելք է գործում Մցխեթա — Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում:

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս — Ռազմավիրական ճանապարհ մայրուղին այսօրվա դրությամբ Վրաստանն ու Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհն է: