Վերին Լարսում ավելի քան 600 հայկական բեռնատար է սպասում իր հերթին
18 Նոյեմբերի 2024, 14:20
Ավելի քան 600 հայկական բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետը հատելու իր հերթին:
Այս մասին հայտնում է Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։
Նշվում է, որ տարբեր երկրներից 2290 տրանսպորտային միջոց է այս պահին կանգնած «Վերին Լարս» անցակետում, որոնցից 666-ը հայկական է։
Բեռնատարների կուտակումները կապված են Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում եղանակային պայմանների վատթարացման հետ: