«Վերջապես, կրկին ոգեշնչում եմ զգում»․ Ռոզա Լինը թողարկել է իր դեբյուտային սկավառակը

24 Հունիսի 2023, 09:22

Մշակույթ

Հայկական աստղը Ռոզա Լինը թողարկել է իր դեբյուտային EP-ն: Սկավառկան ընդգրկում է երգչուհու հին եւ նոր երգերը՝ Snap-ը, Hallelujah-ն, Mountains-ը, Lay Your Hands Upon My Heart-ը եւ If I Were You-ն, որոնք վանաձորցի երգչուհին կատարել էր օրերս Տորոնտոյում՝ Էդ Շիրանի համերգի ժամանակ։ 

«Իմ սերը՝ բոլոր նրանց, ում հետ համագործակցել եմ»,- գրել է երգչուհին։ 

Ռոզան հրապարակման մեջ խոստովանել է,- «Snap-ի հաջողությունից հետո որոշ ժամանակ ես, ասես, կորցրել էի իմ՝ արտիստի տեսլականը՝ թե ինչ եմ ցանկանում, ինչպես եմ ցանկանում դա անել եւ այլն։ Բայց այս EP-ն ստեղծելու ընթացքում ես ոչ միայն աճել եմ, որպես երաժիշտ, այլեւ շատ բաներ սովորել իմ եւ իմ երաժշտության մասին։ Ես, վերջապես, կրկին ոգեշնչում եմ զգում։

Հա, նաեւ չմոռանամ այն վարորդներին, որոնք ինձ ամբողջ Լոս Անջելեսով տանում էին դեպի ձայնագրման ստուդիա:

Բայց կա մի մարդ, որին չեմ կարող անհատապես չանդրադառնալ, քանի որ նա ամբողջովին փոխել է իմ փորձը Լոս Անջելեսում, խոսքը Ռիք Նովելի մասին է։

Դուք այնպիսի լեգենդ եք։ Ես պատրաստ եմ մի ամբողջ տարի անցկացնել Ձեր ստուդիայում՝ աշխատելով առանց դադարի, եւ միեւնույն է չեմ հագենա դրանից։ Հավերժ շնորհակալ եմ Ձեզ հանդիպելու հնարավորության համար»,- եզրափակել է Ռոզան։

Հիմա եթերում