Վերջին տարիներին ամեն ինչ արել են՝ Հայաստանի և Սփյուռքի միջև կամուրջներն այրելու համար. Հարութ Սասունյան

18 Հուլիսի 2025, 11:10

Քաղաքականություն

ՀՀ վարչապետի խոսնակը հայտարարում է, որ Հայաստանը դեմ է «Զանգեզուրի միջանցքին», իսկ երկու օր անց Փաշինյանն ասուլիս է տալիս՝ հակառակը պնդելով: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր և հրատարակիչ Հարութ Սասունյանը։

«Չես կարող ամեն օր տարբեր հայտարարություններ անել՝ ծիծաղի առարկա դառնալով: Սա երկիրը ղեկավարելու ձև չէ»,- ասել է Հարութ Սասունյանը:

Նրա խոսքով՝ Սփյուռքն ամեն ինչ պետք է անի՝ Հայաստանին օգնելու համար, սակայն ՀՀ ղեկավարությունը պետք է դրա համար առիթներ ստեղծի և քաջալերի:

«Փաշինյանը հայտարարում է՝ թույլ չի տալու, որ Սփյուռքից որևէ մեկը գա Հայաստան և զբաղվի քաղաքական հարցերով: Վերջին տարիներին ամեն ինչ արել են՝ Հայաստանի և Սփյուռքի միջև կամուրջներն այրելու համար»,- նշել է Հարութ Սասունյանը:

Հիմա եթերում