Վերսկսվել են հայկական կոնյակի մատակարարումները ՌԴ

29 Հուլիսի 2025, 13:50

Տնտեսություն և Բիզնես

Վերսկսվել են հայկական կոնյակի մատակարարումները ռուսական շուկա։ Այս մասին հայտնում է Armenian Business Portal տելեգրամյան ալիքը: 

«Միայն նախօրեին Վերին Լարսը հատել և Ռուսաստան է մեկնել հայկական կոնյակով բեռնված 24 բեռնատար», — հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայկական կոնյակի խոշոր խմբաքանակները Վերին Լարս անցակետում մաքսային հսկողություն չէին անցել մատակարարվող արտադրանքի անորակ սպիրտային հիմքի պատճառով: