Վերսկսվում են զբոսաշրջային տուրերը
25 Մայիսի 2023, 17:45
Հունիսի 3-ից մինչեւ սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում` յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օր Ստեփանակերտի զբոսաշրջային կենտրոնից (Վերածննդի հրապարակ) երեք տարբեր ուղղություններով մեկնելու են զբոսաշրջային ավտոբուսներ զբոսավարի ուղեկցությամբ։
Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից՝ մանրամասնելով, որ տոմսի արժեքը կազմում է 500 դրամ, որը ներառում է ուղևորափոխադրումը և զբոսավարի ծառայությունը։
Նիկոլ Դումանի տուն-թանգարանի մուտքի տոմսը գնի մեջ ներառված չէ։