Վերստեղծվել է 1945-ի գարնան իրադարձությունների ժամանակագրությունը. «Բեռլինի գրոհը» աուդիոդրամայի հաղորդավարը Դմիտրի Խառատյանն է
20 Ապրիլի 2025, 18:36
Ութսուն տարի առաջ՝ 1945 թվականի ապրիլի 16-ին սկսվել է համաշխարհային պատմության մեջ ամենամեծ ճակատամարտը՝ Բեռլինի ճակատամարտը։ Այն դարձել է վերջնակետը սարսափելի պատերազմում, որը խլել է միլիոնավոր կյանքեր:
Խորհրդային զորքերը կարճ ժամանակում շրջապատել են Երրորդ ռայխի մայրաքաղաքը, ճեղքել գերմանական դիմադրությունը և ներխուժել ֆաշիստների որջ: Գերմանացիները կատաղի կռվել են յուրաքանչյուր մետրի համար և սկսել իջեցնել զենքերը միայն այն ժամանակ, երբ Ռայխստագի վրա կարմիր դրոշ է բարձրացվել:
Ռուսաստանում վերստեղծել են 20-րդ դարի գլխավոր իրադարձությունների ժամանակագրությունը։ «Բեռլինի գրոհը» խորագրով աուդիոդրամայում օգտագործվել են բացառապես փաստագրական նյութեր՝ սղագրություններ, ինչպես նաև՝ իրադարձությունների մասնակիցների հիշողությունները։
Հաղորդավարն ազգությամբ հայ հայտնի դերասան, հեռուստահաղորդավար, կինոպրոդյուսեր, ՌԴ ժողովրդական արտիստ Դմիտրի Խառատյանն է: