Վետերան Գրիգորի Աթայանցին շնորհվել է «Պյատիգորսկ առողջարանային քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչում

07 Մարտի 2025, 14:40

Հայեր

Պյատիգորսկի Դումայի նիստում որոշում է կայացվել «Պյատիգորսկ առողջարանային քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհել այն նշանավոր անձանց, որոնց արժանիքները դարձել են քաղաքի անբաժանելի մասը: Նրանց թվում է Հայրենական մեծ պատերազմի մասնակից Գրիգորի Աթանեսի Աթայանցը։

«Այս կոչումը շնորհվում է Պյատիգորսկի զարգացման և կայացման գործում ունեցած հսկայական վաստակի, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի մասնակից քաղաքացիների հայրենասիրական դաստիարակության գործում անխոնջ և ազնիվ աշխատանքի համար»,-գրել է Պյատիգորսկի ղեկավար Դմիտրի Վորոշիլովը: