100-ամյա վետերան Վոլոդյա Գսպոյանը Մոսկվայում կմասնակցի Հաղթանակի շքերթին
11 Ապրիլի 2025, 17:47

Հայրենական Մեծ պատերազմի վետերան, «Թամանյան» 89-րդ հրաձգային դիվիզիայի մարտիկ Վոլոդյա Գսպոյանը, որը բնակվում է Հայաստանում, պատրաստվում է մասնակցել մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում կայանալիք Հաղթանակի շքերթին։
Գսպոյանը 1943 թվականին զորակոչվել է բանակ, դարձել հետախուզական դասակի հրամանատար, մասնակցել Ղրիմի գործողությանը, ազատագրել Ուկրաինան ու Լեհաստանը, մասնակցել Բեռլինը գրավելու մարտերին։ Վետերանն արժանացել է բազմաթիվ շքանշանների, մեդալների և երախտագիտության հենց Ստալինից։
Դեկտեմբերին Գսպոյանը կդառնա 100 տարեկան, բայց նա լի է վճռականությամբ՝ մասնակցելու մայիսի 9-ին Կարմիր հրապարակում կայանալիք շքերթին։ Նա վերջերս հրավեր է ստացել և ուրախ է կրկին տեսնել Մոսկվան։