Վիեննայի թանգարանում բացվել է հայկական սփյուռքին նվիրված ցուցահանդես
31 Հունվարի 2026, 15:20
Մինչև փետրվարի 8-ը Վիեննայի թանգարանի գլխավոր շենքում ներկայացված է Ավստրիայի և Եվրոպայի հայերին նվիրված ցուցադրություն։ Լուսանկարները բացահայտում են Վիեննայի, Հայաստանի և սփյուռքի կյանքի, ինքնության ու մշակութային կապերի թեմաները:
Ավստրիայի մայրաքաղաքի հայ համայնքը համարվում է ամենահին և արմատավորված համայնքներից մեկը: