Վիգեն Մխիթարյանը վերընտրվել է Չելյաբինսկի քաղաքային դումայի պատգամավոր

24 Սեպտեմբերի 2024, 18:45

Քաղաքականություն

Վիգեն Մխիթարյանը վերընտրվել է Չելյաբինսկի քաղաքային դումայի նոր գումարման պատգամավոր։ Նրա օգտին քվեարկել է 8420 ընտրող։ 25 հոգուց Մխիթարյանը 5-րդ տեղում է՝ ձայների հաշվարկով։

«Ընկերնե՛ր, այս ընտրություններում իմ օգտին քվեարկել է 8420 ընտրող, սա ռեկորդ է մեր տարածքում, քաղաքում՝ 5-րդ տեղ։ Եվ առաջին բանը, որ ուզում եմ անել, այս թիվը բազմապատկել 100-ով, այդ գումարով գնել մեր հերոսների համար ամենաանհրաժեշտը և ձեր անունից ուղարկել ռազմաճակատ։ Անչափ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր աջակցեցին ինձ, ես պարտական եմ ձեզ և հավատացեք ինձ, այն ամենը, ինչ կարող եմ, ես անպայման կանեմ ձեզ համար, իմ հարազատներ»,- գրել է Վիգեն Մխիթարյանը։