Վիկտոր Ֆանարջյան․ Նեյրոֆիզիոլոգիայի լավագույն մասնագետը

30 Մարտի 2024, 23:40

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Մարտի 30-ին լրանում է խորհրդային և հայ անվանի նյարդաֆիզիոլոգ Վիկտոր Ֆանարջյանի ծննդյան 95-ամյակը:

Ծնվել է 1929 թվականի մարտի 30-ին Թիֆլիսում, ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ, գիտության վաստակավոր գործիչ, ակադեմիկոս, Հայաստանում ռենտգենոլոգիայի և ռադիոլոգիայի հիմնադիր Բարդուղիմեոս Արտեմի Ֆանարջյանի ընտանիքում:

Վիկտոր Ֆանարջյանը 1951 թվականին ավարտելով Երևանի բժշկական ինստիտուտը, ուսումը շարունակել է ԽՍՀՄ ԲԳԱ (Լենինգրադ) փորձարարական բժշկության ինստիտուտի Համեմատական ֆիզիոլոգիայի բաժնի ասպիրանտուրայում՝ ակադեմիկոս Բիրյուկովի ղեկավարությամբ: Այնուհետև պաշտպանել է թեկնածուական, իսկ 1964թ-ին՝ դոկտորական ատենախոսություն։ 1965թ. նրան շնորհվել է բժշկական գիտությունների դոկտորի աստիճան, իսկ 1966թ-ին՝ պրոֆեսորի գիտական կոչում: 1974թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, իսկ 1982թ-ին՝ ակադեմիկոս: 1984թ. ընտրվել է ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ:

Վիկտոր Ֆանարջյանի գիտական աշխատանքները վերաբերվում են նյարդային գործունեությանը։ Ի դեմս Վիկտոր Ֆանարջյանի՝ հայ գիտությունը բառի դասական իմաստով ուներ ակադեմիկոս՝ ոչ թե կոչումով, այլ ինտելեկտի մակարդակով։ Նա զբաղվել է հիմնարար հետազոտություններով, որոնք, անտեղյակների կարծիքով, քիչ են առնչվում օրվա հրատապ խնդիրների ու պահանջների հետ։ 90-ականների վերջին կառավարական շրջանակներում շատ մտահոգիչ արտահայտություններ հայտնվեցին հիմնարար գիտության տապալման նպատակահարմարության մասին, քանի որ փոքր Հայաստանի համար գիտությունն ավելորդ շքեղություն է։ Գ. Ֆանարջյանը չկարողացավ ընկալել սպառնալիքը և պայքար սկսեց հանուն հիմնարար գիտության։ Իր հարցազրույցներից մեկում նա ասել է. «Առանց գիտության Հայաստանի պատմությունը կավարտվի»:

Նա հեղինակ է ավելի քան 400 գիտական աշխատությունների, 5 մենագրության, 4 դասագրքի:

Ակադեմիկոսը կյանքից հեռացել է 2003 թվականի մարտի 6-ին։