Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Վիկտոր Կոզոդովը հայ հորեղբայրների, «Հելիկոն» թատրոնի և Կոմիտասի երեք ամենասիրված գործերի մասին. «Էթնիկ կոդ»

20 Նոյեմբերի 2024, 22:00

Ի՞նչն է օգնում մեզ՝ հայերիս, որտեղ էլ որ ապրենք, սիրված և պահանջված լինել, հասնել հաջողության, պահպանել ազգային ու ընտանեկան արժեքները։

Alpha News-ի «Էթնիկ կոդի» այս թողարկման հերոսը Ռուսաստանի վաստակավոր արտիստ, թավջութակահար Վիկտոր Կոզոդովն է։

«Իմ կարծիքը սա է՝ ոչ թե գործիքն է հնչում, այլ մարդը: Մարդիկ կան, ում կարող ես տալ ցանկացած գործիք, նույնիսկ ամենավատը, և նվագելը նրանց մոտ շատ լավ է ստացվում դրանով նվագել։ Դրա համար էլ խոսքը գործիքի մասին չէ »,- ասել է նա՝ նշելով, որ կարևորն այն է, թե ինչ կա մարդու սրտում և գլխում։

Երաժիշտը նշել է, որ 25 տարի աշխատում է Մոսկվայի «Հելիկոն-Օպերա» երաժշտական թատրոնում, որի նվագախմբի թավջութակների խմբի կոնցերտմայստերն է։

«Ընդհանրապես, իմ ամբողջ կյանքը կապված է թատրոնի նվագախմբի հետ, որտեղ աշխատում եմ, ավելի ճիշտ՝ ծառայում եմ 1976 թվականից մինչև հիմա։ 1981 թվականին գեղարվեստական ղեկավար է դարձել Անդրեյ Կորսակովը՝ մեր հրաշալի ռուս ջութակահարը, որի հետ աշխատել ենք 10 տարի՝ մինչև նրա անժամանակ մահը»,- ասել է Կոզոդովը։

Խոսելով «Հելիկոն» թատրոնի մասին՝ նա ասել է․

«Այն հիմնադրել է Դմիտրի Բերտմանը։ Նա նշանավոր մարդ է: Չեմ ասում՝ ռեժիսոր, երաժիշտ։ Հենց մարդ, քանի որ նման հսկայական կոլեկտիվում (մոտ 500 մարդ) նա կարողացավ այնպես անել, որ այս մեծ կոնգլոմերատի ներսում տիրի իսկական բարի ընտանեկան մթնոլորտ։ Եվ դրա համար ես գնահատում եմ այս թատրոնը: Նա այդ իմաստով իսկական կախարդ է»,- հավելել է թավջութակահարը։