Վիկտորիա Ալեքսանյանի ֆիլմը մրցանակ է ստացել Մեծ Բրիտանիայի կինոփառատոնում
24 Մայիսի 2025, 17:27
Սցենարիստ, ռեժիսոր Վիկտորիա Ալեքսանյանի «Կապույտի միջով» ֆիլմը ճանաչվել է «Արևելյան Եվրոպայի լավագույն կարճամետրաժ ֆիլմ»՝ Մանչեսթերում անցկացված «Kinofilm Manchester Short Film Festival» կինոփառատոնում։
Արմինե Անդայի գլխավոր դերակատարմամբ «Կապույտի միջով» 12 րոպեանոց ֆիլմը պատմում է Անուշի մասին, ով հեռացել է Հայաստանից՝ փախչելով ընտանեկան խնդիրներից, սակայն տարիներ անց վերադառնում է հայրենիք: