Վիլնյուսի համալսարանում «Կարապետ Բաբայան» հայագիտական ուսումնասիրությունների կրթական հիմնադրամ է ստեղծվել
02 Նոյեմբերի 2023, 12:25
Հայ Առաքելական եկեղեցու Բալթյան երկրների թեմի առաջնորդ Գերաշնորհ Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի օրհնությամբ Վիլնյուսի համալսարանում Բալթյան երկրների Հայոց թեմի թեմական խորհրդի ատենապետ, դոկտոր Կարապետ Բաբայանի աջակցությամբ հաստատվել է «Կարապետ Բաբայան» հայագիտական ուսումնասիրությունների կրթական հիմնադրամ:
Բալթյան երկրների հայոց թեմի «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ Վիլնյուսի համալսարանում ռեկտոր Ռիմվիդաս Պետրաուսկասի և Հիմնադրամի հիմնադրի միջև կնքվել է համաձայնագիր։