Վիրահայոց թեմի առաջնորդը «Սամարացու քսակ» նվերներ է տվել առաջին դասարանցիներին

26 Մայիսի 2023, 21:00

Հայեր

Երեկ՝ մայիսի 25-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանը, «Սուրբ Գևորգ» առաջնորդանիստ եկեղեցում հանդիպել է Թբիլիսիի թիվ 104 հայոց հանրային դպրոցի առաջին դասարանցիներին: Այս մասին տեղեկանում ենք «Հայակերտ» ֆեյսբուքյան էջից:

Հայր Սուրբը շնորհավորել է փոքրիկներին ուսումնական տարվա ավարտի կապակցությամբ, բարեմաղթանքներ ասել առաջիկա՝ Երեխաների պաշտպանության օրվա առիթով և բաժանել է «Սամարացու քսակ» բարեգործական ընկերութան նվերները: