Վիրահայոց թեմում նշվել է Ծաղկազարդը

15 Ապրիլի 2025, 18:10

Հայեր | Մշակույթ

Ապրիլի 13-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշել է Ծաղկազարդը՝ Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ։ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի որոշմամբ այդ օրը նվիրված է նաև մանուկների օրհնությանը, քանի որ ըստ Ավետարանի՝ Քրիստոսի տաճար մուտք գործելիս Երուսաղեմի մանուկները բացականչում էին. «Օրհնություն Դավթի Որդուն»:

Վիրահայոց թեմում այն ևս մեծ շուքով նշվել է և կատարվել է մանուկների օրհնության կարգ։

Ինչպես հայտնում է Jnews.ge-ն, այդ օրը Վիրահայոց թեմի գործող Սուրբ Գևորգ և Սուրբ Էջմիածին եկեղեցիները մարդաշատ էին, հավատացյալները շնորհավորել են իրար տոնի կապակցությամբ, իսկ եկեղեցիներում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ:

Հիմա եթերում