Վիրտուոզ դաշնակահար Եվա Գևորգյանը ելույթ է ունեցել Պալերմոյում

08 Օգոստոսի 2024, 20:25

Մշակույթ

Պալերմոյում տեղի են ունեցել հայազգի վիրտուոզ դաշնակահարուհի, «Տարվա հայտնություն» անվանակարգում ICMA (International Classical Music Award) մրցանակի դափնեկիր, «Ռուսաստանի երիտասարդ տաղանդներ» համառուսաստանյան մրցույթի դափնեկիր Եվա Գևորգյանի համերգները։

Դասական և ջազային երաժշտության «Պալերմո Կլասիկա» 14-րդ միջազգային փառատոնի շրջանակներում նրա համերգները կայացել են Chiaramonte Steri պալատում՝ Սիցիլիական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ։

Սիցիլիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ դաշնակահարուհին կատարել է ռուս և արտասահմանյան կոմպոզիտորներ Չայկովսկու, Պուչինիի, Վերդիի և այլոց ստեղծագործությունները: