Ջութակահար Հայկ Կազազյանը կմասնակցի Սանկտ Պետերբուրգի միջազգային երաժշտական փառատոնին
16 Հոկտեմբերի 2024, 20:21
Հայ երաժիշտ, ջութակահար, Մոսկվայի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի մենակատար, ռուսական և միջազգային մրցույթների դափնեկիր Հայկ Կազազյանը կմասնակցի Սանկտ Պետերբուրգի 4-րդ միջազգային փառատոնին, որը տեղի կունենա հոկտեմբերի 20-ից 28-ը։
Այն Ռուսաստանի ժողովրդական արտիստ, վիրտուոզ ջութակահար, Սանկտ Պետերբուրգի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Ստադլերի հեղինակային նախագիծն է։ 4-րդ փառատոնի բացառիկ համերգային ծրագրերը կանցկացվեն քաղաքի լավագույն ակադեմիական դահլիճներում։
Հայկ Կազազյանը հոկտեմբերի 1-ին ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի Դ. Շոստակովիչի անվան ակադեմիական ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում։
Համերգին ներկա կլինեն նաև համաշխարհային ճանաչում ունեցող ջութակահարներ։ Սանկտ Պետերբուրգի սիմֆոնիկ նվագախումբը կղեկավարեն Պավել Պետրենկոն և Սերգեյ Ստադլերը։