Վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը ելույթ կունենա Կանադայում
31 Հունվարի 2025, 17:37

Աշխարհահռչակ ջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Խաչատրյանը հունվարի 31-ին և փետրվարի 1-ին ելույթ կունենա Տորոնտոյի «Roy Thomson Hall» համերգասրահում:
Ջութակահարը Տորոնտոյի սիմֆոնիկ նվագախմբի և դիրիժոր Տարմո Պելտոկոսկիի հետ միասին կկատարի Պ.Ի. Չայկովսկու, Ջ.Սիբելիուսի և Ռ.Վոն Ուիլյամսի ստեղծագործությունները։
Սերգեյ Խաչատրյանը ծնվել է Երևանում։ 2000-ին Հելսինկիում դարձել է Յան Սիբելիուսի անվան (բոլոր ժամանակների ամենաերիտասարդ հաղթող), 2005-ին՝ Բրյուսելում Եղիսաբեթ թագուհու մրցույթի հաղթող։
Սերգեյ Խաչատրյանը ելույթ է ունեցել Բամբերգի սիմֆոնիկ, Մյունխենի Ֆիլհարմոնիկ, Շվեդիայի ռադիո-սիմֆոնիկ, Մարիինյան թատրոնի նվագախմբերի, Բեռլինի ֆիլհարմոնիկ, Ամստերդամի սիմֆոնիետայի, Ռոտերդամի Ֆիլհարմոնիկ, Փարիզի սիմֆոնիկ, Սիատլի սիմֆոնիկ, Նյու Յորքի սիմֆոնիկ, Բոստոնի սիմֆոնիկ, Ֆիլադելֆիայի սիմֆոնիկ և այլ հեղինակավոր նվագախմբերի հետ։
Նշենք, որ նրա ցանկացած համերգ աշխարհի ցանկացած երկրում ավարտվում է Կոմիտասի կամ Նարեկացու ստեղծագործություններով: