Վիտալի Բալասանյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում 

15 Հոկտեմբերի 2023, 12:09

Քաղաքականություն

Արցախի հերոս, ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում որպես վկա: Այս մասին NEWS.am-ին հայտնել է նրա փասաբանը՝ Ռաֆայել Մարտիրոսյանը:

«Պարոն Բալասանյանը գործի հետ չի առնչվում ընդհանրապես, նա որպես վկա է հարցաքննվել եւ ես կարծում եմ, որ պարոն Բալասանյանի ցուցմունքները որեւէ առնչություն չեն ունենալու այս քրեական գործի քննության ընթացքի վրա»,-ասել է նա՝ այլ մանրամասներ չհայտնելով քրեական գործից: