Վիտալի Չրագյանը ելույթ կունենա «Նովոռոսիյսկի կուրանտներ» փառատոնում

05 Սեպտեմբերի 2024, 01:00

Մշակույթ

Նովոռոսիյսկի Կենտրոնական մարզադաշտում սեպտեմբերի 7-ին կբացվի «Նովոռոսիյսկի կուրանտներ» դասական երաժշտության 3-րդ փառատոնը:

Փառատոնի ընթացքում սպասվում է օպերային ձայների մի ամբողջ համաստեղություն Ռուսաստանի հարավից։ Նրանց շարքերում է 13-ամյա տենոր Վիտալի Չրագյանը, ում ձայնը նմանեցնում են իտալացի երգիչ Ռոբերտինո Լորետիի ձայնին։

Ծրագրում ընդգրկված են Ալեքսանդրա Պախմուտովայի լեգենդար երգերը, դասականների գլուխգործոցները, օպերային արիաներ։