Վիտալի Չրագյանը «Վոկալ» անվանակարգում հաղթող է ճանաչվել համառուսաստանյան հայրենասիրական ամենամյա մրցույթում

30 Օգոստոսի 2023, 23:53

Մշակույթ

Ռուսական Արմավիրի «Կոմիտաս» վոկալ-պարային ժողովրդական համույթի մենակատար, կույրերի և տեսողության խնդիրներ ունեցողների մասնագիտացված մանկական երաժշտական ​​դպրոցի սան Վիտալի Չրագյանը (վոկալի ուսուցիչ Ա. Մարգարյան) «Վոկալ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Սրտերի տարեգրություն» համառուսաստանյան հայրենասիրական ամենամյա մրցույթում։ Այն անցկացվել է «Մշակույթ դպրոցականների համար» նախագծի շրջանակներում։

Մրցույթի մասնակիցները «ВКонтакте» սոցիալական ցանցում հրապարակել են ստեղծագործական աշխատանքներ, որոնց միջոցով կարողացել են հարգանքի տուրք մատուցել բոլոր նրանց, ովքեր մեծ դեր են ունեցել Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ։ Ժյուրիի կազմում են եղել Ռուսաստանի մշակույթի և արվեստի հայտնի գործիչներ։