Վիտալի Կոչնևը պատրաստվում է լողալ Անտարկտիդայում՝ մարզվելով Սևանա լճում

31 Օգոստոսի 2024, 15:50

Սպորտ

Ողնաշարի վնասվածք ունեցող ռուս լողորդ Վիտալի Կոչնևը սկսել է նախապատրաստվել Անտարկտիդայի սառցե ջրերում լողալուն՝ մարզումներ անցկացնելով Սևանա լճում։ Այս մասին գրում է t-l.ru-ն:

Հաշմանդամություն ունեցող ռուս մարզիկի՝ Անտարկտիդայի ափերի մոտ սառցե ջրերում մեկ կիլոմետր լողալու եզակի նախագիծը նախատեսվում է 2025 թվականի փետրվար-մարտին։