Վլադիկավկազի հայ համայնքի ներկայացուցիչները՝ միջազգային մրցույթի հաղթողներ
31 Հոկտեմբերի 2024, 09:20
Հոկտեմբերի 28-ին Վլադիկավկազում տեղի է ունեցել «Ազգերի միասնություն և բարեկամություն» խորագրով միջազգային բազմաժանր մրցույթը երեխաների և երիտասարդների միջև։
Մրցույթի ընթացքում ելույթ են ունեցել 9-18 տարեկան տաղանդավոր երիտասարդներ ամբողջ Ռուսաստանից։ 1-ին աստիճանի դափնեկիրներ են դարձել Արթուր Մուրադյանը, Ալեքս Բադալյանը և Էլինա Քոչարովան։
2-րդ աստիճանի դափնեկիրներ են դարձել Սյուզաննա Կարապետյանը, Դավիթ Պողոսյանը, իսկ 3-րդ՝ Աֆինա Մարտիրոսյանը և Տիգրան Մնացականյանը։