Վլադիմիր Դանիելյանը՝ Ինգուշեթիայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի նոր մարզիչ

15 Հոկտեմբերի 2024, 13:45

Սպորտ

Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ, աշխարհի կրկնակի չեմպիոն Վլադիմիր Դանիելյանը դարձել է Ինգուշեթիայի երիտասարդական հավաքականի նոր մարզիչ։

Տարածաշրջանային թիմի նոր մարզիչին ներկայացրել է Ինգուշեթիայի սպորտի նախարարության ղեկավար, Ինգուշեթիայի Հանրապետության ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռուսլան Բելխորոևը, ով ասել է, որ Դանիելյանը կաշխատի հունահռոմեական ոճի ըմբշամարտի՝ հանրապետության երիտասարդական հավաքականի հետ։

«Վլադիմիր Դանիելյանն իր ոլորտում պրոֆեսիոնալ է, նա բազմաթիվ չեմպիոններ է պատրաստել, և իմ հրավերով նա սիրով համաձայնել է գալ մեր հանրապետություն և աշխատել մեր թիմի հետ։ Համոզված եմ, որ համաշխարհային մրցումներին մասնակցելու հավակնորդներ կունենանք»,- նշել է Բելխորոևը։