Վլադիմիր Գաբբեն պարգևատրվել է Սերգեյ Փարաջանովի ժառանգության պահպանման գործում ունեցած ավանդի համար
19 Սեպտեմբերի 2025, 19:20
Արվեստի վաստակավոր գործիչ և Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան Մշակույթի կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գաբբեն արժանացել է «Սերգեյ Փարաջանովի մշակութային մեծ ժառանգության պահպանման համար» մեդալին։
Պարգևատրման հրամանը ստորագրել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, իսկ պարգևը հանձնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։
