Վլադիմիր Կարապետյանը նշանակվել է Մոլդովայում Հայաստանի դեսպան

20 Մայիսի 2023, 09:25

Քաղաքականություն

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Վլադիմիր Կարապետյանը համատեղության կարգով նշանակվել է Մոլդովայում Հայաստանի դեսպան։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.

Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանին, համատեղության կարգով, նշանակել Մոլդովայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կիև)»,-նշված է հրամանագրում։

Հիմա եթերում