Վլադիմիր Մնացականյանը կմասնակցի սամբոյի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին
25 Մարտի 2025, 14:00

Ռուսաստանի սամբոյի առաջնության հաղթող Վլադիմիր Մնացականյանը Կուրգանինսկից ընդգրկվել է Ռուսաստանի հավաքականի կազմում և հանդես կգա Կիպրոսում կայանալիք
Եվրոպայի առաջնությունում, որը տեղի կունենա ապրիլի 22-28-ը Լիմասոլում (Կիպրոսի Հանրապետություն):Սամբիստը կմասնակցի նաև այս տարվա նոյեմբերին Թուրքմենստանում կայանալիք Աշխարհի առաջնությանը:
Կրասնոդարում կայացած Ռուսաստանի առաջնությունում Վլադիմիր Մնացականյանը հանդես է եկել մինչև 64 կգ քաշային կարգում։